Lumina-ում յուրաքանչյուր երեխայի տեսնում ենք որպես անհատ։ Հասկանում ենք նրա տեմպը, ուժեղ կողմերն ու կարիքները, որպեսզի ուսուցումը օգնի ոչ միայն սովորել, այլ նաև բացահայտել իր հնարավորությունները։

Մենք չենք համեմատում երեխաներին միմյանց հետ։ Յուրաքանչյուրին օգնում ենք առաջ շարժվել իր տեմպով՝ ստանալով անհրաժեշտ ուշադրություն, աջակցություն և վստահություն։

Մեզ համար կարևոր չէ, որ երեխան պարզապես հիշի պատասխանը։ Մենք սովորեցնում ենք հասկանալ, հարցնել, մտածել և ինքնուրույն գտնել լուծումը։

Ավելին, քան պարզապես դասեր

01

Անհատական մոտեցում

Յուրաքանչյուր երեխայի համար ընտրված համապատասխան մեթոդներ և ուսուցման տեմպ։

02

Փորձառու ուսուցիչներ

Ուսուցում՝ ջերմությամբ, հոգատարությամբ և ժամանակակից մեթոդներով։

03

Փոքր խմբեր

Դասերը կազմակերպվում են փոքր խմբերով և կառուցվում երեխայի տարիքին համապատասխան

04

Կապ ծնողի հետ

Ծնողը միշտ տեղեկացված է երեխայի զարգացման ընթացքի մասին։

Online classroom

Ուսուցում երեխայի պահանջներին համապատասխան

Դասերը կազմակերպվում են առցանց, երեխայի տարիքին, մակարդակին և անհատական պահանջներին համապատասխան

Անհատական դասեր

Անհատական ուշադրություն, նպատակային աշխատանք և տեսանելի արդյունք

Փոքր խմբային դասեր

Թիմային աշխատանք, համագործակցություն, նոր ծանոթություններ և շփում հասակակիցների հետ

Սկսենք երեխայի զարգացման ճանապարհը այսօր

Գրանցվել անվճար փորձնական դասի